Ալժիրում կործանվել է Իլ-78 ռազմական ինքնաթիռ: «ՌԻԱ Նովոստի»-ն, հղում անելով ալժիրյան ԶԼՄ-ներին, հաղորդում է 200 զոհի մասին:
«Ալ-Արաբիա» հեռուստաալիքը հայտնել է, որ ուղևորների մեծ մասը զինվորականներ են եղել: Աղետը տեղի է ունեցել Բլիդա նահանգում` Բուֆարիկ օդանավակայանի մոտակայքում, առավոտյան:
Հիշեցնենք, որ մեկ այլ ավիաաղետ էլ տեղի է ունեցել ՌԴ-ում. Խաբարովսկում կործանվել է ուղղաթիռ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը