Նույնականացման քարտի միջոցով էլեկտրոնային թվային ստորագրությունը Հայաստանում վաղուց օգտագործվում է, իսկ էլեկտրոնային թվային ստորագրությունը բջջայինի միջոցով նորույթ է:
Mobile ID, ասյպես է կոչվում նոր հարթակը, որը հնարավորություն է տալիս առցանց տիրույթում անձը նույնականացնել և էլեկտրոնային փաստաթղթեր ստորագրել առանց հատուկ սարքավորումների: Այն ստեղծվել է «Նիկիտա Մոբայլ» ընկերության կողմից:
Ընկերության հիմնադիր Արա Յաղջյանի խոսքով՝ պետական էլեկտրոնային որոշ հարթակներ արդեն միացել են ծրագրին, մեծ է նաև մասնավոր ընկերությունների հետաքրքրվածությունը:
Ապրիլի 6-ին տեղի ունեցավ նոր՝ Mobile ID ծրագրի շնորհանդեսը:
Մանրամասները՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը