08 09 2020

Սորոսը հայ-եզդիական թշնամանք է հրահրում․ Նարեկ Մալյան



ՀՀ-ում ապրում է  ազգությամբ եզդի մի մարդ՝ Սաշիկ Սուլթանյան, որը մինչև 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսները հրապարակային հայտարարում էր, որ Հայաստանում շատ լավ հարաբերություններ են հայ և եզդի ազգությունների միջև։  Նա նույնիսկ կոչ էր անում Հայատանի նոր իշխանություններին՝ շարունակել նույն քաղաքականությունը, որը եղել է նախկինում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՎԵՏՈ շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը։

 «Սակայն, 2019 թվականի սեպտեմբերին Սաշիկ Սուլթանյանի կյանքում հայտնվում է «Սորոսի» գրասենյակը. նա  ստանում է իր առաջին գրանտը՝ 10 հազար դոլարի չափով։ Դրանից հետո նա միանգամից փոխում է իր կարծիքը հայ և եզդի ժողովուրդների համակեցության մասին։ Այս ամենի կապը, իհարկե, ԱԱԾ-ն ավելի մանրամասն կպարզի․․․»,- ասաց Մալյանը։

 Նա նշեց նաև, որ հարցազրույցում Սաշիկ Սուլթանյանն ասել է, թե եզդիներին ունեզրկում են՝ ազգային պատկանելության պատճառով, նրանք վստահ չեն Հայասատանում իրենց վաղվա օրվա համար։

 Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ