Դժբախտ պատահար է տեղի ունեցել վրացական Գուդաուրի լեռնադահուկային հանգստավայրում, ինչի արդյունքում վիրավորվել է ավելի քան 10 մարդ: Այս մասին հայտնում է Новости Грузия-ն:
Ականատեսների նկարահանած կադրերից երևում է, թե ինչպես են նստարանները բախվում իրար: Զբոսաշրջիկներից բոլորը չէ, որ կարողանում են մինչ բախումն իջնել նստարանից:
Բոլոր վիրավորները տեղափոխվել են Գուդաուրի բնակավայր, նրանցից երկուսը ծանր վիճակում տեղափոխվել են Թբիլիսի:
Վթարի պատճառը եղել է էլեկտրաէներգիայի անսպասելի անջատումը և լարվածության կտրուկ անկումը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը