Ադրբեջանը զորավարժություններ իրականացնելով խախտել է ԵԱՀԿ առջև ստանձնած պարտավորությունները: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
«Ադրբեջանը զորավարժություններ է սկսել (երկրի նախագահի «վերընտրման» քարոզարշավի ամենամարդաշատ իրադարձությունը) ԵԱՀԿ պարտավորությունների բացահայտ խախտմամբ, առանց այդ մասին ԵԱՀԿ մասնակից պետություններին տեղեկացնելու»,- գրել է նա:
Նշենք, որ մարտի 12-ից 17-ը Ադրբեջանում կանցկացվեն լայնամասշտաբ զորավարժություններ՝ զորքերի տարբեր տեսակների, կարգերի, ադրբեջանական բանակի համախմբերի ու միավորումների մասնակցությամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը