Հայաստանի կառավարությունը մարտի 6-ի նիստում որոշում կայացրեց աշխատանքային օրը տեղափոխելու մասին:
2018 թվականի ապրիլի 2-ի աշխատանքային օրը տեղափոխվում է ապրիլի 7-ը` շաբաթ օրը:
Որոշմամբ, կառավարությունը հնարավորություն է ընձեռում քաղաքացիներին` Սբ. Հարության տոնի` ապրիլի 1-ի հաջորդող հիշատակի օրն այցելել իրենց ննջեցյալների գերեզմանները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը