18 02 2025

Իրենց հսկիչ «հռչակած» քաղաքապետարանի աշխատողները բոյկոտող քաղաքացիներին իջեցնում են տրանսպորտից․ Ավետիսյան

Իրենց հսկիչ «հռչակած» քաղաքապետարանի աշխատողները բոյկոտող քաղաքացիներին իջեցնում են տրանսպորտից․ Ավետիսյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութեր է հրապարակել՝ կից գրելով.

«Առավոտից ահազանգեր ենք ստանում, որ վարորդները և իրենց հսկիչ «հռչակած» թաղապետարանների ու քաղաքապետարանի աշխատողները տեղավորվել են ավտոբուսներում և բոյկոտող քաղաքացիներին իջեցնում են տրանսպորտից կամ հրաժարվում են վարել։ Իշխանությունը որքան էլ որ ուզում է համոզել՝ իբր մարդիկ չեն բոյկոտում, իրենց գործողությունները և ներկայացրած թվերը հակառակն են փաստում։

Բոյկոտը այնքան է կայացել, որ վարորդներին ու քաղաքացիներին իրար դեմ հրահրելով են ուզում ճնշել բոյկոտողներին։ «Մայր Հայաստանը» հետևողական է լինելու, որպեսզի բոլոր կարգազանց վարորդները և նրանց կարգազանցության դրդող անձինք ենթարկվեն պատասխանատվության, հետևաբար հորդորում ենք բոլորին չչարաշահել իրենց լիազորությունները և կատարել բացառապես իրենց աշխատանքը։

Ոչ ոք իրավունք չունի ուղևորին իջեցնել կամ տրանսպորտի երթը կանգնեցնել չվճարելու պատճառով»:

 
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ