ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ Վոլոդիմիր Զելենսկու ներկայությունն այնքան էլ կարևոր չէ Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորմանը նվիրված հանդիպումներում։
«Զելենսկին դժգոհում է, որ Սաուդյան Արաբիայում կայացած հանդիպմանը ներկա չէր։ 3 տարի մասնակցել է տարբեր հանդիպումների և ոչ մի արդյունք։ Այնպես որ, անկեղծ ասած, չեմ կարծում, որ նրա ներկայությունը կարևոր է»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Նա ընդգծել է, որ Զելենսկին հանդիպմանը չի հրավիրվել, քանի որ նա շատ վատ է հանդես եկել որպես բանակցող։
«Ես նրա գործողություններին հետևել եմ տարիներ շարունակ և դիտել եմ, թե ինչպես է նա բանակցում առանց խաղաքարտերի»,- ասել է Թրամփը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը