Քաղաքագետ Գագիկ Համբարյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ Վաշինգոտնում ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ արած հայտարարությանը, որ՝ «44-օրյայի պարտության միջով անցնելով՝ ձեռք ենք բերել անկախ, ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն»։
«Մազոխիստ ժողովուրդների վերջը շատ վատ է լինում։
Դե վայելեք... Սույն թերուսը շարունակում է առաջ տանել իր նախկինում արտահայտված անասնական թեզը, ըստ որի ինքը «հպարտանում է մեր պարտությամբ» ու հիմա էլ հայտարարում է, որ խայտառակ պարտվելով 44-օրյա պատերազմում մենք ինքնիշխան ու անկախ պետություն ենք ունենալու...
Ըստ կապիտուլյանտ ոչնչության, այն որ Հայաստանը ընկալվում է կապիտուլացված և պարտված երկիր, որի հարցերը միմյանց միջև քննարկում են ՌԴ-ն, Թուրքիան, Մեծ Բրիտանիան, Իրանը, Ֆրանսիան, Ադրբեջանն ու ԱՄՆ-ն ու բանի տեղ չեն դնում Հայաստանին՝ դա անկախության ամրապնդում է...
Այն, որ Ադրբեջանը Նիկոլի կողմից նվեր ստացավ ոչ միայն Արցախը, այլև Երևանի չափ տարածք Հայաստանից ու հիմա ինչ ցանկանա կանի Ջերմուկում, Արենիում, Սիսիանում, Կապանում, Տավուշի սահմանամերձ բնակավայրերում՝ դա էլ մեր անկախության կարևոր ցուցիչն է...
Նիկոլ Անհողի շնորհիվ մենք այնքան ենք «չլիկացել», որ ազգությամբ ադրբեջանցիները Երևանի սրտում ադրբեջաներեն երգում են «Ղարաբաղ» երգը, որով հպարտանում են Արցախի Ադրբեջանին «վերադարձով» ու դա մեր ինքնիշխանության ամրապնդման ցուցիչներից է...
Պարտվելուց և խայտառակվելուց հպարտացող ժողովուրդ մինչև հիմա չէի տեսել... Ու դա, պարզվում է, հայերս ենք...»,- գրել է նա
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը