Աննա Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Արդեն որերորդ ահազանգն եմ ստանում, որ մարդկանց բանկային քարտերից ավտոբուսի ուղեվարձի գումար է գանձվել, այն դեպքում, որ նրանք ոչ մի կտրոն չեն գնել և տրանսպորտից առհասարակ չեն օգտվել մոտ օրերին։
Սա էլ նոր ձև է թալանելու՞, թե այս ձևով ե՞ք ուզում կոմպենսացնել ուղեվորափոխադրման հաշվետվության այն թվերը, որոնք բոյկոտի արդյունքում ցածր են լինելու։
Ո՞վ է այս ամենի պատասխանատուն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը