Վաշինգտոնում վթարի ենթարկված ուղևորատար ինքնաթիռում եղել են ԱՄՆ գեղասահքի պատանեկան հավաքականի անդամները` գեղասահորդներ և մարզիչներ։
Համաձայն լրատվամիջոցների, նրանք վերադառնում էին Կանզասում տեղի ունեցած գեղասահքի առաջնությունից։
Հիշեցնենք, որ Վաշինգտոնի Ռոնալդ Ռեյգանի միջազգային օդանավակայանի մոտ մարդատար ինքնաթիռը վայրէջք կատարելիս բախվել էր ռազմական ուղղաթիռին և ընկել Պոտոմակ գետը։
Ինքնաթիռում եղել էր 60 ուղևոր և անձնակազմի 4 անդամ, իսկ ուղղաթիռում՝ 4 զինծառայող: Տարբեր տեղեկություններով, բոլորը զոհվել են։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը