19 01 2020

Իրանում տեղի ունեցած ավիավթարի զոհերի մարմինները տեղափոխել են Ուկրաինա

Իրանում տեղի ունեցած ավիավթարի զոհերի մարմինները տեղափոխել են Ուկրաինա

Իրանում հունվարի 8-ին կործանված ուկրաինական ինքնաթիռի զոհերի մարմինները տեղափոխվել են Ուկրաինա։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Ուկրաինա են տարվել 11 մարմին՝ անձնակազմի 9 անդամների և 2 ուղևորների։

Օդանավակայանում դիերի դիմավորման արարողությանը մասնակցել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը և «Վերին Ռադայի» խոսնակ Դմիտրի Ռազումկովը:

Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտնել էր, որ իրանական ուժերը սխալմամբ Թեհրանում խոցել են ուկրաինական ինքնաթիռը, ինչի հետևանքով մահացել էր 176 մարդ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ