Իրանի նախագահ Հասան Ռոհանին թվիթերյան էջում խոստովանել է, որ Թեհրանում ուկրաինական ինքնաթիռը սխալմամբ խոցվել է Իրանի ԶՈՒ կողմից:
«Գեներալ Ղասեմ Սոլեյմանիի նահատակվելուց հետո ԱՄՆ կողմից հնարավոր հարձակումներից պաշտպանվելու նպատակով Իրանի զինված ուժերը 100 տոկոսանոց մարտական պատրաստության էին բերվել։ Ցավոք, մարդկային գործոնը և սխալ արձակումը հանգեցրին մեծ աղետի, ինչը ցավալի է: Որպես Իրանի նախագահ` ես ցավակցություններս եմ հայտնում այս ողբերգական աղետի զոհերի ընտանիքներին։
Հետաքննության արդյունքում պարզվել է, որ, ցավոք, մարդկային սխալի պատճառով արձակված հրթիռներն են հանգեցրել ուկրաինական ինքնաթիռի սարսափելի աղետին և 176 անմեղ մարդկանց մահվանը: Հետաքննությունը կշարունակվի աններելի սխալի պատճառների հաստատման նպատակով։ Պատասխանատուները պատասխանատվության կենթարկվեն»,- նշել է Ռոհանին։
Armed Forces’ internal investigation has concluded that regrettably missiles fired due to human error caused the horrific crash of the Ukrainian plane & death of 176 innocent people.
— Hassan Rouhani (@HassanRouhani) 11 января 2020 г.
Investigations continue to identify & prosecute this great tragedy & unforgivable mistake. #PS752
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը