19 02 2025

Կատակերգու Զելենսկին ԱՄՆ-ին համոզեց ծախսել 350 մլրդ դոլար մի պատերազմի համար, որն անհաղթելի էր. Թրամփ

Կատակերգու Զելենսկին ԱՄՆ-ին համոզեց ծախսել 350 մլրդ դոլար մի պատերազմի համար, որն անհաղթելի էր. Թրամփ

Պատկերացնո՞ւմ եք՝միջին հաջողակ կատակերգու Վլադիմիր Զելենսկին Միացյալ Նահագներին համոզեց ծախսել 350 միլիարդ դոլար՝ ներգրավվելու համար մի պատերազմի մեջ, որում անհնար է հաղթել, և որը երբեք չպետք է սկսվեր, ու պատերազմ, որը նա, առանց ԱՄՆ-ի և «ԹՐԱՄՓ»-ի, երբեք չի կարողանա կարգավորել: Դրա  մասին սոցցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«ԱՄՆ-ն 200 միլիարդ դոլարով ավելի է ծախսել, քան Եվրոպան, և Եվրոպայի փողերը երաշխավորված են, մինչդեռ ԱՄՆ-ն դրա դիմաց ոչինչ չի ստանում։ Ինչո՞ւ Քնկոտ Ջո Բայդենը Հավասարեցում չպահանջեց, եթե այս պատերազմը շատ ավելի կարևոր է Եվրոպայի համար, քան մեզ համար. մենք ունենք մի մեծ, գեղեցիկ օվկիանոս՝ որպես բաժանարար։ Ի լրումն այս ամենի, Զելենսկին խոստովանում է, որ գումարի կեսը, որը մենք ուղարկել ենք իրեն, «ԿՈՐԵԼ Է»:

Նա հրաժարվում է ընտրություններ անցկացնելուց, ուկրաինական հարցումներում շատ ցածր վարկանիշ ունի, և միակ բանը, որում նա հաջողում էր, Բայդենին «ներդաշնակ» նվագակցելն էր։ Առանց ընտրությունների բռնապետ Զելենսկին պետք է արագ գործի, այլապես նրան երկիր չի մնա: Միևնույն ժամանակ, մենք հաջողությամբ բանակցություններ ենք վարում Ռուսաստանի հետ պատերազմի ավարտի շուրջ, ինչը բոլորն ընդունում են, որ միայն «ԹՐԱՄՓ» -ը և Թրամփի վարչակազմն են ի զորու անել: Բայդենը երբեք չփորձեց, Եվրոպան անընդունակ եղավ խաղաղություն հաստատել, և Զելենսկին, ըստ երևույթին, ցանկանում է պահպանել «կերակրատաշտը»: Ես սիրում եմ Ուկրաինան, բայց Զելենսկին սարսափելի աշխատանք է կատարել, նրա երկիրը ավերված է, և ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ՄԱՐԴԻԿ իզուր են զոհվել»,- գրել է Թրամփը։  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ