«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ ղեկավար Բաբկեն Պիպոյանը հայտարարեց, որ տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով։
Հրավիրված ասուլիսին Պիպոյանը նշեց, թե երեկ Փաշինյանի կինը կրթվելը նորաձև է արշավի շրջանակում գրել էր, որ արշավի նպատակն է սովորել տասնամյակներով տեղում չդոփել և 2013թ.-ի հաշվարկներով չառաջնորդվել 2025 թվականին՝ 12 տարի անց։
«Այո՛, ես համաձայն եմ, չի կարելի առաջնորդվել 2013թ.-ի հաշվարկներով միայն։ Հիմա ես հրապարակում եմ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական պատասխանը՝ ինչ հիմքով է թանկացվել տրանսպորտը։ Տրանսպորտի ոլորտում ծախսերի հաշվարկի բաղադրիչների համար հիմք է հանդիսացել Երևանի քաղաքապետարանի 24.09.2013թ.-ի H4721A որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կողմից հաստատված չափորոշիչները Երևան քաղաքում ավտոբուսի ուղևորափոխադրումների ծախսերի հաշվարկի հիմնավորումը, որի մասով կիրառվել է 2013-2024թթ.-ի ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հաշվարկված գնաճի միջինացված ցուցանիշ»,-իր հարցման պատասխանը ներկայացրեց Պիպոյանը։
Նա նշեց, որ, այսպիսով, Երևանի քաղաքապետարանն ուղիղ խոստովանել է, որ որևէ նոր հաշվարկ չկա. «Առաջնորդվել են մի հաշվարկով, որը նախկին իշխանություններն իրենք իրենցով մերժեցին, հասկանալով՝ այդ հաշվարկները սխալ են»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը