Ես քննադատում եմ նրանց, որոնք մեր ազգային շահն ուզում են ոտնահարել: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով Հայաստանի ԱԳ նախարարի Մոսկվա այցին:
«Մենք բոլորս տեսանք, որ նորմալ շփում է տեղի ունեցել և այդ մարդիկ այս անգամ մեզ որպես հավասար պետություն համարեցին: Առաջներում ուրիշ ձեւ էր մոտեցումը, այս անգամ ուրիշ ձև էր»,- նշեց նա:
Հարցին՝ հնարավո՞ր է, ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի վերաբերմունքը վերանայվի, Մելքոնյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որովհետեւ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սառեցված են, և մենք արդեն կորցրել ենք Արցախը: Այլ հարց, եթե ասենք, այնպիսի մտնոլորտ ստեղծվի, որ իրենք նորից Արցախը հետ կվերադարձնեն, դա ուրիշ խնդիր է: Ով տվել է, նա էլ կվերադարձնի: Դուք չգիտե՞ք՝ ով է տվել: Արցախը հանձնել են ռուսները՝ ադրբեջանցիների հետ համագործակցված»:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը