10 01 2025

Հրդեհի գոտում գտնվող Գլենդելում օդն ավելի մաքուր է քան Երևանում. Քրիստինա Վարդանյան

Հրդեհի գոտում գտնվող Գլենդելում օդն ավելի մաքուր է քան Երևանում. Քրիստինա Վարդանյան

 

Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է այս պահին հրդեհի գոտում գտնվող Գլենդելի և Երևանի օդում փոշու պարունակության չափը, որից երևում է, որ Հայաստանի մայրաքաղաքում ավելի վատ է վիճակը։

«Ձմեռն է մեղավոր, ամառը ամենն ընտիր էր»… Ապրեք, որ չլսեցիք միջազգային փորձագետներին ու տասնյակ փողոցներում հատեցիք սաղարթախիտ ծառերը։ «Սրտացավության» պորթքում… Ավագանու նիստերին, հարյուրավոր հարցազրույցների ընթացքում խոսում էինք սպասվող աղետի մասին… Շահեր, շահեր… Տաս օր առաջ, մեզ հակադարձում էին, թե սարքերը արժանահավատ չեն (հատուկ քաղաքապետարանի հղումն եմ տեղադրում)։

Հիմա հանկարծ, ժողով սկսվեց, թե օդային ավազանում խնդիր կա, պիտի զբաղվենք մեր մասնագետներով… Հիմա ո՞վ է քաղաքական դիվիդենտ հավաքում… Քաղաքապետարանն ասում էր. «Փոշու գերազանցման 22-30 ՍԹԽ-ն է վտանգավոր…»։ Ամենը էջիս կա… Շարունակեք ԴԻԼԵՏԱՆՏԻԶՄԸ ՈՒ ՁԵՐ աննախադեպ արդյունքների ԳՈՎՔԸ…»,-գրում է Վարդանյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ