Լոս Անջելեսի շրջանի ոստիկանությունը ձերբակալել է Լոս Անջելեսի արևմտյան շրջանում Քենեթի հրդեհի բռնկման մեջ կասկածվողին, հայտնում է NewsNation-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին։
«Լոս Անջելեսի ոստիկանական վարչությունը NewsNation-ին հաստատել է, որ Քենեթի հրդեհն այժմ հետաքննվում է որպես հրկիզման դեպք, և մեկ մարդ կալանավորված է», - ասվում է հրատարակության մեջ։
Հեռուստաալիքն ընդգծել է, որ կասկածյալին ձերբակալելուն օգնել են տեղի բնակիչները։ Նրան կարող է սպառնալ ցմահ ազատազրկում, ըստ շրջանային դատախազ Նաթան Հոխմանի:
Լոս Անջելեսի շրջանն այս շաբաթվա կեսերից պատել են անտառային հրդեհները: Այս տարերային աղետն արդեն անվանվել է տարածաշրջանի պատմության մեջ ամենավերիչներից մեկը։ Այսպես, Ալտադենա շրջանում այրվում է ավելի քան 10 հազար հեկտար, հրդեհը սպառնում է մոտ 13 հազար շինությունների անվտանգությանը։ Իրավիճակը վատթարանում է ուժեղ քամիների պատճառով, որոնք թույլ չեն տվել օդանավերի աշխատանքը, իսկ Պալիսադեսի տարածքում հրդեհային հիդրանտներն անսարք են եղել։
Աղետի զոհ է դարձել առնվազն տասը մարդ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը