Ամեն ղեկավար ունի իր պաշտոնավարման ստույգ տարիները և կրում է պատասխանատվություն այդ տարիների թե՛ ձեռքբերումների համար, թե՛ բացթողումների: Այս մասին 5-րդ ալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը:
«1998-2008 թվականները տոտալ խաղաղության թվեր են եղել, մարդիկ ապրել են: Ոչ մեկ հեռուստացույցը չի միացրել վախով, թե այսօր մեր վրա հարձակվեցին, թե՝ չէ: Պարզապես ուզում եմ մեր հեռուստադիտողը հիշի. դելիմիտացիա, դեմարկացիա, անկլավ բառեր լսե՞լ եք դուք 1998-2008 թվականներին: Սովորական մարդկանց մակարդակով դրանք խորթ բառեր էին:
Սա շատ նման է, երբ մի վատ բժշկի մոտ տանում են հարազատին բուժման և ողջ ցեղով դառնում են բժիշտ, որովհետև բժիշկն իր գործը չի անում, բայց եթե բժիշկը լավն է՝ բուժում է և տուն է ճանապարհում: Այս նույն տրամաբանությունն իշխանությունների դեպքում է, եթե դու ընտրում ես անկարող իշխանություն՝ դու ստիպված ես այդ դեմարկացիա, դելիմիտացիա, տարբեր բառեր սովորել, անընդհատ ապրել այդ դարդերով:
Սովորական մարդն ուզում է իր կյանքը հանգիստ, խաղաղ ապրել, ոնց որ ապրել է 1998-2008 թվականներին»,- նշել է նա:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը