Օլաֆ Շոլցը բացահայտ հայտարարել է, որ կրկին ցանկանում է ստանձնել Գերմանիայի կառավարության ղեկավարի պաշտոնը և նշել, որ գործադրում է բոլոր ջանքերը գալիք ընտրություններում հաղթելու համար։
«Ես միանգամայն բաց եմ ասում՝ ցանկանում եմ վերընտրվել», - ասել է Շոլցը t-online լրատվական պորտալին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Միաժամանակ նա ընդգծել է, որ Գերմանիայի քաղաքացիներն են որոշում երկրի զարգացման ուղղությունը։
«Առաջիկա շաբաթների ընթացքում նրանք լավ կմտածեն, թե ում օգտին են ցանկանում քվեարկել փետրվարի 23-ին»,- ասել է Շոլցը:
«Իմ ողջ ուժն ուղղված է գալիք ընտրություններում հաղթելուն», - ամփոփել է Շոլցը՝ պատասխանելով այն հարցին, թե իր քաղաքական կարիերան կավարտվի՞, եթե պարտվի գալիք ընտրություններում։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 16-ին Բունդեսթագն անվստահություն էր հայտնել կանցլեր Օլաֆ Շոլցին: Երեկ Գերմանիայի նախագահը ցրել էր Բունդեսթագը: Խորհրդարանական նոր ընտրությունները նշանակված են փետրվարի 23-ին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը