27 12 2024

Վեց ամսով կարգելվի ձկնկիթի արտահանումը

Վեց ամսով կարգելվի ձկնկիթի արտահանումը

 

Այսօր՝ դեկտեմբերի 27-ին ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման վեց ամիս ժամկետով արգելք սահմանելու մասին։

Որոշման ընդունման անհրաժեշտությունը, ըստ գործադիրի, բխում է Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության, Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործման և կենսաբազմազանության պահպանության պահանջից:

Վերջին տարիների սիգի կենսազանգվածի աճի տենդենցը դեռևս չի ապահովում վայրի ձկնատեսակի բնականոն աճն ու օպտիմալ թվաքանակը Սևանա լճում (համաձայն որոշ գիտական տվյալների՝ մինչև 10000 տոննա ընդհանուր պաշար, արդյունագործական որսը՝ շուրջ 2000 տոննա և ավել)։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ