Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ ուղարկել՝ մայիսի 27-ի ջրհեղեղից վնասված Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի հատվածների նորոգումը ե՞րբ է ավարտվելու։ Մարզպետարանից պատասխանել են․ «Մ-4 միջպետական նշանակության ավտոճանապարհի գետի հեղեղումներից վնասված հատվածների վերականգնման վերաբերյալ հայտնում եմ, որ Գետափ ռեստորանի հատվածում ճանապարհային դեպարտամենտի պատվիրատվությամբ իրականացվում են հենապատի, կամրջի և հողային պաստառի վերականգնման աշխատանքներ, որոնք կավարտվեն մինչև տարեվերջ։ Մյուս հատվածների ուղղությամբ ճանապարհային դեպարտամենտի պատվիրատվությամբ իրականացվում են նախագծային փաստաթղթերի ձեռքբերման աշխատանքներ, որի առկայության պարագայում անմիջապես կիրականացվեն մրցութային գործընթացը և հետևաբար՝ շինարարական աշխատանքները։ Շինարարական աշխատանքները կիրականացվեն 2025 թվականի 1-ին կիսամյակում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը