Դամասկոսում Թուրքիայի դեսպանատան շենքի վրա դրոշ է բարձրացվել՝ վերաբացվելով 12 տարի անց։ Այս մասինհայտնում է CNN TÜRK-ը։
Թուրքիայի դեսպանատունը Սիրիայում դադարեցրել է գործունեությունը 2012 թվականի մարտին՝ երկրների միջև հարաբերությունների վատթարացման պատճառով։
Վեստի.ռու-ի հաղորդմամբ, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը NTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ դեսպանատունը կվերսկսի իր աշխատանքը դեկտեմբերի 14-ին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական կողմը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Սիրիային երկրում մշտական խաղաղության և կայունության հասնելու հարցերում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը