«Այս տարի ամանորյա միջոցառումները, ձևավորման աշխատանքները ձեռք են բերվել երկփուլ մրցույթի ընթացակարգով։ Մրցույթի մասնակիցների համար նախատեսվել են նախաորակավորման պահանջներ։ Մենք նախանշել ենք սկզբնական բյուջեն, որը կազմում էր 600 մլն-ի կարգի»,- մայրաքաղաքի ամանորյա միջոցառումների և ձևավորման վերաբերյալ հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ մայրաքաղաքի ամանորյա միջոցառումների և ձևավորման վերաբերյալ հրավիրված ասուլիսի ժամանակ։
Աշխատանքները բաժանված են եղել 5 լոտի․
Սուրեն Գրիգորյանի խոսքով մրցույթի արդյունքում հայտ են ներկայացրել երկու կազմակերպություններ, որոնք նախորդող տարիներին ևս կատարել են այս աշխատանքները։
«Արդյունքում 549 մլն 706 հազար դրամ կծախսի Երևանի քաղաքապետարանը ամանորյա միջոցառումների և ձևավորման աշխատանքների համար»,- հայտնեց Սուրեն Գրիգորյանը:
Գրիգորյանը չահամաձայնեց կարծիքների հետ, թե ավելորդ դրամ է ծախսվում ամանորյա զարդարանքի համար և գնալով՝ բյուջեն ավելանում է:
«Եթե մենք ուզում ենք համապատասխան տուրիստական հոսքեր ապահովել, եթե ուզում ենք մեր երևանցիները նորմալ տոնակատարություն ունենան, մենք պետք է ամեն տարի, գնալով ոչ թե բյուջետային առումով ավել ծախսենք, այլ շարունակենք թեկուզ նույն գումարը երկարաժամկետ ծախսենք»,- ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը