Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սուրեն Գրիգորյանը նշանակվել է Արդարադատության փոխնախարար:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Սուրեն Գրիգորյանին նշանակել Արդարադատության նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:
Ավելի վաղ Սուրեն Գրիգորյանը վայր էր դրել պատգամավորական մանդատը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը