ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը պնդել է, որ Փենսիլվանիա նահանգում նախագահական ընտրությունների ժամանակ տեղի է ունեցել «զանգվածային խաբեություն»: Այս մասին գրում է news.sky.com-ը:
«Շատ են խոսում Ֆիլադելֆիայում զանգվածային խաբեության մասին: Իրավապահ մարմինները գալիս են», - Truth Social սոցցանցում գրել է նախագահաի թեկնածուն:
Սակայն Նահանգի ոստիկանությունն ու շրջանային դատախազ Լարի Կրասները հերքել են դա՝ ընդգծելով, որ Թրամփի պնդումներն «անհիմն» են:
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն առաջատար է 7 «տատանվող» նահանգներից 6-ում, որոնցում քվեարկության արդյունքը, ինչպես սպասվում է, կորոշի պետության ղեկավարի ընտրությունների արդյունքները, այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը