19 10 2024

Գյումրիում Փաշինյանի հեծանվային զբոսանքն ընդհատվել է շների հարձակումով․ Հրապարակ

Գյումրիում Փաշինյանի հեծանվային զբոսանքն ընդհատվել է շների հարձակումով․ Հրապարակ

 

Ինչպես հայտնի է, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Շիրակի մարզ, ծանոթացել էր 2023 թվականին իրականացված և ներկայումս ընթացքի մեջ գտնվող ծրագրերին։

Այսօր առավոտյան էլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է հեծանիվ քշում Գյումրու փողոցներում։ Hraparak.am-ին թաղամասի բնակիչներից մեկը պատմեց՝ամբողջ Գյումրին այս պահին խոսում է, որ Սլաբոդկա թաղամասում, երբ Փաշինյանը հեծանիվ էր քշում, մի խումբ թափառող շներ ոհմակով հարձակվել են նրա և նրա թիկնապահների վրա։ Նրանք խուճապահար փախչել են Սլաբոդկա թաղամասից։

Նկատենք, որ վարչապետի հրապարակած տեսանյութում լսվում է շների հաչոցը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ