Արմավիր-Գյումրի ճանապարհը կառուցվել է, դա նշանակում է գնացող-եկողը շատացել է, հիմա դուք էլ պետք է մտածեք, թե այդ երթևեկողներն ինչի կարիք ունեն, որ դա առաջարկելով դուք էլ եկամուտ ունենաք: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 18-ին, Շիրակի մարզ կատարած այցի ժամանակ գյուղացիների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Փոքր բանից սկսեք, բաներ կան, որ ֆինանսական բան չի պահանջում: Հիմա, օրինակ, Դիլիջանի ճանապարհների վրա արդեն տասնյակ տարիներ մարդիկ խաշած եգիպտացորեն են վաճառում: Դրա համար մեծ ֆինանսական ներդրում պետք չի, մի հատ ղազան ա պետք, 15 հատ եգիպտացորեն է պետք, 2 հատ էլ քյոթուկ»,-ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը