17 10 2024

Մեկը արտագաղթել ա էն պատճառով, որ խաշ չի սիրում, մյուսը քյաբաբ չի սիրում․ Նիկոլ Փաշինյան



 

Մենք չունենք ամբողջական պատկերացում արտագաղթի մասին։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, կառավարության նիստի ընթացքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Բարեկեցության մեջ մտնում է ազատությունը, որովհետև ես գոնե տասնյակ դեպքեր տեսել եմ, ընդ որում առնվազն մի քանի դեպք այցերի ընթացքում տեսել եմ եվրոպական հյուրանոցներում, երբ սուրճ կամ թեյ ես պատվիրում, մեկ էլ գալիս ա ինչ-որ մի մատուցող ու սկսում ա Հայաստանի լեզվով, հայաստանյան հայերենով շփվել։ Ասում ես՝ ո՞վ ես, ի՞նչ ես, տալիս ա Հայաստանի բնակավայրի, քաղաքի կամ գյուղի անուն։ Բնականաբար հարց ա ծագում՝ պա ինչի՞ ես արտագաղթել, ի՞նչն ա պատճառը, Երևանում հյուրանոցում մատուցողի տե՞ղ չկա աշխատելու, որ եկել ես ստեղ ես աշխատում։ Հետո պարզվում ա, որ մեկը արտագաղթել ա իրա սանրվածքի պատճառով, մեկը արտագաղթել ա իրա ականջին օղ կախելու պատճառով, մեկը արտագաղթել ա էն պատճառով, որ խաշ չի սիրում, մյուսը քյաբաբ չի սիրում և այլն։ Մենք այս թեմաների հետ որ չառընչվենք, մենք չենք հասկանալու էդպես էլ արտագաղթ երևույթը։ Մենք չենք հասկացել։ Մենք չունենք ամբողջական պատկերացում արտագաղթի մասին»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ