15 10 2024

«Հանրային ձայնի» ավագանու անդամը դուրս է եկել խմբակցությունից

«Հանրային ձայնի» ավագանու անդամը դուրս է եկել խմբակցությունից

 

Երևանի ավագանու կազմում փոփոխություններ են եղել։ «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար է ընտրվել Արամ Թորոսյանը։

«Հանրային ձայն» կուսակցության ցուցակից ընտրված և լիազորութունները վաղաժամկետ դադարեցված ավագանու անդամների մանդատները տրվել են ցուցակի նվազ ներկայացված սեռի թեկնածուներ Լուսինե Բադալյանին և Դիանա Ալեքյանին։ Դիանա Ալեքյանը դուրս է եկել խմբակցությունից՝ պահպանելով Ավագանու անդամի լիազորությունները։

«Ազգային առաջընթաց»-ից լիազորությունները դադարեցված անդամի մանդատը տրվել է Վահագն Իսոյանին, որը ևս մանդատը վայր է դրել։ Այս անգամ մանդատը տրվել է Մուշեղ Հակոբյանին։

Այս մասին ավագանու նիստի ժամանակ ասաց Տիգրան Ավինյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ