Փաստաբան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը Facebook-ի իր էջի ուղիղ եթերում անդրադարձել է այսօր՝ հոկտեմբերի 10-ին Երեւանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում ԱԱԾ-ի իրականացրած հատուկ գործողությանը:
Նա նշել է. «Երեխաները դասի են եղել, դպրոց են ներխուժում իրավապահ մարմինների ներկայացուցիչներ: Մասկաներով մարդիկ են մտել գոռգոռոցներով, երեխքեն էլ ի՞նչ իմանան՝ ովքեր են: Կոնկրետ տղաս ասաց, որ իրենց դասընկերներով իմացել են ահաբեկիչներ են, լեղապատառ են եղել, փախել են մեկը աջ, մեկը՝ ձախ եւ այլն:
Այո, լուրջ կասկած կա այդ ուսուցչի վերաբերյալ: Ես պահանջում եմ, որ արդարացի, արդյունավետ քննություն իրականացվի, որովհետեւ բոլորիս է հետաքրքրում, թե ովքեր են մեր երեխաների ուսուցիչները: Այո, եթե հիմքերն առկա են, պետք է ամենախիստ խափանման միջոցը կիրառվի:
Բայց տենց ձերբակալելու իմաստը ո՞րն էր: Մասկաներով մտնում եք, երեխեքին լեղապատառ եք անում, որ ի՞նչ: Ես պատկերացնում եմ հենց այդ դասարանի երեխեքի վիճակը, որ դասի են, մեկ էլ մտնում են, տապալում են ուսուցչին, իրենց աչքի առաջ տանում են ու չեն հասկանում՝ ովքեր էին:
Երեխեքը ահավոր վախեցել են, հոգեբանական աշխատանքի անհրաժեշտություն է առաջացել:
Այդ անձը կասկածվում է ամենաայլանդակ բաների, անառակաբարո գործողությունների մեջ: Բայց էնպես չի, որ էդ պահին ձեռքի ռումբ կար ու պայթեցնելու էր: Հնարավոր չէ՞ր դա անել երեխաներին վնաս չհասցնելով, դպրոց այդպես չներխուժելով: Էդ մարդիկ չեն հասկանո՞ւմ, որ չի կարելի նման բան անել, իրենք երեխա չունե՞ն»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը