Բեյրութում Իսրայելի կողմից «Հեզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալլայի սպանությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Թել Ավիվի ռեժիմը հանցավոր է ու չի հետևում միջազգային ոչ մի օրենքի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Կեղծ են ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների ղեկավարների խոստումները հրադադարի մասին: Խոստումներ, որոնց դիմաց Իրանը չէր պատասխանելու Թեհրանում Իսրայելի կողմից պաղեստինյան «Համաս» շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը: Նասրալլային սպանելու հրամանը տվել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, երբ գտնվել է Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։ Սա նշան է, որ ԱՄՆ-ի կառավարությունը ներգրավված է իսրայելական ռեժիմի կատարած հանցագործության մեջ»,- Իրանի նախագահի խոսքերն է մեջբերում IRNA-ն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը