26 09 2024

Բա արժե՞ր 17 օրվա «պրոֆեսիոնալիզմի» համար շալակել 4000 զոհի արյան մեղքի բաժինը. իրավաբան

Բա արժե՞ր 17 օրվա «պրոֆեսիոնալիզմի» համար շալակել 4000 զոհի արյան մեղքի բաժինը. իրավաբան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է.

«17 օրով փոխնախարարի քաղաքական պաշտոն զբաղեցնելուց հետո Սիրվարդ Գևորգյանը հրաժարական է տվել։ Այդ քայլը նա պատճառաբանում է ինչ-որ «խարդավանքներով», այլ ոչ թե քաղաքական հարցերով, օրինակ՝ ն.փաշինյանի կողմից Էրդողանի առջև ծնկելով։

Բա արժե՞ր 17 օրվա «պրոֆեսիոնալիզմի» համար շալակել 4000 զոհի արյան, Հայրենիքի հանձնման, տիեզերական մասշտաբի դավաճանության, անպատվության ու ստորացման համար մեղքի բաժինը։ Արժե՞ր, թե՞ չարժեր։ Թե՞ կարծում է՝ հիշեցնող չի լինի։ Կլինի՛։

666 օրվա փոխնախարար (2012-2013թթ)*

հակապրոֆեսիոնալ իրավաբան

Ռուբեն Մելիքյան

* Էն ժամանակ այդ պաշտոնը հայեցողական էր, այլ ոչ՝ քաղաքական»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ