23 09 2024

Եկեղեցու դեմ ելած քաղաքական ուժերին սպասվում է իրենց իսկ որդեգրած ճակատագիրը․ Գևորգ Դանիելյան

Եկեղեցու դեմ ելած քաղաքական ուժերին սպասվում է իրենց իսկ որդեգրած ճակատագիրը․ Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, ի.գ.դ. Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ազգային և ավանդական արժեքները, այդ թվում՝ եկեղեցին, վերջին միջազգային փաստաթղթերում առավելապես պիտակավորվում են որպես «կարծրատիպեր», ինչը ամբողջությամբ գլոբալիզմի համատեքստում է: Այս միտումը չի շրջանցել նաև քաղաքական կյանքը, ինչի վառ ապացույցն է այն, որ գրեթե բոլոր երկրներում. անգամ՝ պահպանողական Անգլիայում, ավանդական կուսակցությունները կտրուկ մերժվում են:

Սա հրամցվում է իբրև նորի ակնկալիք, մինչդեռ՝ այդ մթնոլորտի ճարտարապետները, թերևս, ստույգ հաշվարկել են, որ նույն հաջողությամբ մերժվելու է նաև նորը: Այսպիսով, եկեղեցու դեմ ելած քաղաքական ուժերին սպասվում է իրենց իսկ որդեգրած ճակատագիրը: Խնդիրն այն է, որ իրենց տեսլականով մարդն այլևս չպետք է հակված լինի ազգային-ավանդական համակարգում որևէ հենակետ փնտրելուն:

Այս հակասական ու բարդ շրջանում մենք պետք է ոչ թե պարծենանք նույն այդ արժեքների նսեմացման առաջամարտիկի, ըստ էության, փորձադաշտի դեր ստանձնելով, այլ դրանք առավել համակարգված ու հետևողական պաշտպանելու ռազմավարություն առաջադրելով:

Հ.Գ. Տեղյակ եմ, որ մի քանի կենտրոններ, այդ թվում՝ գիտակ անհատներ զուտ հասարակական հիմունքներով ստանձնել են այդ առաքելությունը, ինչն անվերապահ ողջունելի է ...»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ