Լեռնային Ղարաբաղի բնակչության բռնի տեղահանումից մեկ տարի է անցել: 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի հետևանքով 105 հազար արցախահայեր ապաստանեցին Հայաստանում:
Նախորդ տարվա այս օրը Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով ավելի քան 200 մարդ զոհվեց, նրանցից 181-ը՝ զինծառայող, 15 հոգի անհետ կորած է համարվում։ Պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական բանտերում 23 հայ է պահվում՝ նրանցից 8 -ը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն է։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին, հայաբնակ Արցախի երկարատեւ շրջափակումից հետո, Ադրբեջանի իշխանությունները ռազմական գործողություն սկսեցին, որը կոչված էր ահաբեկելու խաղաղ բնակչությանը և ստիպելու նրանց լքել իրենց տները։
Լեռնային Ղարաբաղից հայերի գաղթի մղձավանջը սաստկացավ Ստեփանակերտի մերձակայքում գտնվող գազալցակայանում տեղի ունեցած սարսափելի պայթյունից, որը խլեց հարյուրավոր մարդկանց կյանքեր։ Պայթյունի պատճառը դեռևս հայտնի չէ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը