18 09 2024

Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվել է 9, վիրավորվել՝ ավելի քան 300 մարդ

Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվել է 9, վիրավորվել՝ ավելի քան 300 մարդ

 

Լիբանանում դյուրակիր սարքերի պայթյունների երկրորդ ալիքի հետևանքով զոհվել է ինը մարդ, վիրավորվել՝ ավելի քան 300-ը, ինչը մեծացնում է Մերձավոր Արևելքում լայնածավալ պատերազմի բռնկման վերաբերյալ մտավախությունները, գրում է Al Jazeera-ն։

Ըստ պետական ​​լրատվամիջոցների՝ Բեյրութում պայթել են «Հըզբոլլահ» շարժման անդամների օգտագործված դյուրակիր ռադիոսարքերը, Լիբանանի հարավում և արևելքում ևս նմանատիպ պայթյուններ են գրանցվել: 

Դա տեղի ունեցավ մեկ օր այն բանից հետո, երբ «Հըզբոլլահ»-ի անդամների հարյուրավոր փեյջերները պայթեցվել են, ինչի հետևանքով Լիբանանում զոհվել է 12 մարդ, նրանց թվում երկու երեխա, և վիրավորվել շուրջ 2800 մարդ: Իրանն ու «Հըզբոլլահ»-ը կատարվածի համար մեղադրել են Իսրայելին։

 

ՄԱԿ-ում Սլովենիայի մշտական ​​ներկայացուցիչ Սամուել Զբոգարը հայտարարել է, որ ուրբաթ տեղի կունենա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 15 անդամներից բաղկացած Խորհրդի նիստը՝ Լիբանանում տեղի ունեցած պայթյունների առնչությամբ, հայտնել է Al Jazeera-ն։

Ըստ Սլովենիայի մշտական ​​ներկայացուցչի՝ Ալժիրն արաբական պետությունների անունից դիմել է այդ նիստն անցկացնելու խնդրանքով։

Հիշեցնենք, որ նախօրեին և այսօր Լիբանանի ամբողջ տարածքը ցնցվել է պայթյունների ալիքից։ Նախօրեին պայթել են «Հըզբոլլահ»-ի անդամների օգտագործած փեյջերները։ Պայթյունի հետևանքով զոհվել է 12, վիրավորվել՝ շուրջ 3000 մարդ:

Այսօր, ըստ լիբանանյան լրատվամիջոցների, դյուրակիր ռադիոսարքերը պայթել են երկրի տարբեր շրջաններում։ Պայթյունների երկրորդ ալիքի հետևանքով զոհվել է 9 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 300-ը։ Իրանը և «Հըզբոլլահ»-ը պայթյունների համար մեղադրել են Իսրայելին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ