Երևանի հեղեղատար, անձրևատար համակարգը բավականին հին և մաշված է, էական ներդրումների կարիք կա: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Նա նշեց, որ այդ ներդրումներն անպայման արվելու են, և որ այս շաբաթ կառավարությունում այդ թեմայով քննարկում կա:
«Շատ դեպքերում որևէ տեսակի համակարգ ֆորսմաժորին չի կարող դիմանալ: Իհարկե, բոլոր այն հատվածներում, որտեղ կարող ենք նվազագույնը մեղմել նմանատիպ իրավիճակներում հեղեղումերից առաջացած խնդիրները, անպայման պետք է անենք:
Ես նման հեղեղումներ Երևան քաղաքում չեմ հիշում: Մի քանի ամսվա նորմայի չափով մեկ ժամում եկած անձրև է՝ արդեն որերորդ անգամ և սա կրկնվում է, կրկնվում է , կրկնվում է: Պետք է ադապտացվենք այս նոր իրավիճակին և մեր ծրագրերն այդպես սկսենք պլանավորել»,- շեշտեց Ավինյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը