12 09 2024

2018թ․-ին հրապարակում անվճար բեմ սարքած ամուսինները միլիոնավոր դրամների պայմանագրեր են կնքել ԱԳՆ-ի հետ. Hetq.am

2018թ․-ին հրապարակում անվճար բեմ սարքած ամուսինները միլիոնավոր դրամների պայմանագրեր են կնքել ԱԳՆ-ի հետ. Hetq.am

2018թ.-ի հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժմանն աջակցելու համար Գևորգ Աղաբալյանը Հանրապետության հրապարակի հանրահավաքների ժամանակ անվճար բեմահարթակ է տրամադրել։ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի իշխանության գալուց հետո պետական բյուջեից միջոցառումներ կազմակերպելու համար միլիոնավոր դրամներ են հատկացվել Գևորգ Աղաբալյանի և նրա կնոջ կազմակերպություններին։ Այս մասին գրել է Hetq.am-ը:

Արտաքին գործերի նախարարությունը սեպտեմբերի 9-11-ը Երևանում կազմակերպել էր «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումը։ Միջոցառման կազմակերպման համար պետական գնման 2 պայմանագիր է կնքվել «Մարիամ Աբգարյան Հովսեփի» ԱՁ-ի և «Գևորգ Աղաբալյան» ԱՁ-ի հետ։ Առաջին պայմանագրի արժեքը 73 մլն 678 հազար դրամ է, երկրորդինը՝  51 մլն 924 հազար դրամ։ Մարիամ Աբգարյանը և Գևորգ Աղաբալյանը ամուսիններ են: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ