Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16:50-ի սահմաններում Հրազդան ՋԷԿ-ի տարածքում գործող ձուլարանում պայթյուն է տեղի ունեցել, կան տուժածներ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ մի քանի խմբեր, ովքեր նշված վայրից 6 հոգու տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Հրազդան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները ասել են, որ վիրավորներից երկուսի ոտքերը եղել են անդամահատված։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզում է վիրավորների ինքնությունը։
Նախնական տեղեկություններ կան, որ պայթյունի հետևանքով մեկ հոգի մահացել է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը