09 09 2024

Սեպտեմբերի 22-ին, ժամը 15․00-ին մարզահամերգային համալիրում սպասվում է մեծ հավաք

Սեպտեմբերի 22-ին, ժամը 15․00-ին մարզահամերգային համալիրում սպասվում է  մեծ հավաք

 «Կհիշեք, որ մեզ մեղադրում էին, զրպարտում էին գործակալ լինելու, միլիոնավոր ռուբլիներ ստանալու մեջ։ Մայիս ամսին դատի տվեցինք civic.am-ին, որի տերը ՔՊ-ն է»,- Սբ․ Աննա եկեղեցու բակում ընթացող հավաքի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը։

Նա տեղեկացրեց, որ մի քանի օր առաջ տեղի ունեցավ նշված գործով դատական նիստը։

«Մարդիկ եկել են պատասխանելու, ասում են՝ գործի նյութերին տեղյակ չենք, դատը հետաձգվում է մինչև նոյեմբեր։ Եվ այսպես նաև այլ դատեր։ Բոլոր այն դատական գործերը, որոնք առնչվում են այս մարդկանց զրպարտությունների հետ, անընդհատ հետաձգվում են, բայց երբ իրենք են  ձեռնարկում այդ դատերը, շատ արագ, օպերատիվ կերպով տեղի է ունենում, նույնիսկ՝ որոշումներ են արագ կայացվում, վճիռներ են արձակվում, որովհետև դատական համակարգը մեծ մասով կոչված է ծառայելու ոչ թե պետությանը, այլ՝ իշխանությանը»,- ասաց Սրբազանը։

Սրբազանը խոսքով՝ «Սրբազան պայքար»շարժման ուղղություններից է՝  վերականգնել այդ անարդարությունը։

«Իշխանության ծառայությունը չծախվի որպես պետության ծառայություն, այլ լինի իսկապես պետության ծառություն»,- ասաց նա։

Սրբազանը հայտնեց, որ սեպտեմբերի 22-ին, ժամը 15․00-ին մարզահամերգային համալիրում սպասվում է  մեծ հավաք։

«Այն լինելու է մեր պայքարի հաղթանակի սկիզբը»,-ընդգծեց Բագրատ Սրբազանը՝ շարունակելով․

«Ես իմ բոլոր խոսքերի համար պատասխանատու եմ։ Փաստն այն է, որ գոյություն ունի սպասելիք, այդ ակնկալիքները բավարարելու ցանկություն ու ձգտում, որի վերջնահանգրվանը հաղթանակն է։Կան մարդիկ, որոնք դիտորդի կարգավիճակով սպասում են, որպեսզի երբ Սրբազան պայքարը հասնի մի հանգրվանի և իրենք ձի նստած գան այդ հանգրվանը վայելելու։Բայց այդ մարդիկ չեն հասկանում, որ սա իր էությամբ հոգևոր ու արժեքային պայքար է, որը հիմքն է բոլոր փոփոխությունների»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ