09 09 2024

Ադրբեջանի դրոշը Տավուշի գյուղերի գլխին տնկել են, դուք ԱԺ-ում սրճարան եք բացել․ Ոսկան Սարգսյան

Ադրբեջանի դրոշը Տավուշի գյուղերի գլխին տնկել են, դուք ԱԺ-ում սրճարան եք բացել․ Ոսկան Սարգսյան

Տավուշի մարզի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․

«ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․

«Աշխարհի տարբեր պառլամենտների օրինակով այսօրվանից ՀՀ Ազգային ժողովը նույնպես ունի իր սրճարանը, որից կօգտվեն ԱԺ աշխատակիցները, հյուրերը, լրագրողները և, ինչու ոչ, պատգամավորները»: 

Խորհրդարանում ինչո՞ւ եք միայն սրճարան բացել, բա ո՞ւր է ձեր կողմից այդքան սիրված քյաբաբանոցը, միգուցե նաև սաունա բացեք՝ մերսման սրահներով։ Սահմանամերձ հողերը միակողմանի կերպով,դուք կիմանաք՝ թե ինչի դիմաց, հանձնել եք Ադրբեջանին, Ադրբեջանի դրոշները տնկվել են մեր սահմանամերձ գյուղերի գլխին, դուք ԱԺ-ում սրճարան եք բացում, որը սուրճը և  ուտեստները կայֆերով վայելեք»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ