29 08 2024

ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության դռները բաց կլինեն սեպտեմբերի 2-ին մինչև 18:00-ն. հայտարարություն

ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության դռները բաց կլինեն սեպտեմբերի 2-ին մինչև 18:00-ն. հայտարարություն

ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության դռները բաց կլինեն սեպտեմբերի 2-ին՝ ժամը 12:00-ից մինչև 18:00-ն: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից: 

«Հաշվի առնելով մի խումբ հանրային և քաղաքական գործիչների նախաձեռնությունը, այն է՝ սեպտեմբերի 2-ին այցելել ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչություն՝ տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 2-ին ներկայացուցչության դռները բաց կլինեն ժամը 12:00-ից մինչև 18:00-ն:

Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են աշխատել ներկայացուցչության շենքի բակում»,-ասվում է հաղորդագրությունում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ