02 11 2024

Մայր Տաճարի վերաօծումից հետո առաջին անգամ տեղի կունենա եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում

Մայր Տաճարի վերաօծումից հետո առաջին անգամ տեղի կունենա եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում

 

Մայր Տաճարի վերաօծումից հետո առաջին անգամ տեղի կունենա եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում, այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից:

Նորոգված Միածնաէջ Մայր Տաճարում սրբազան Պատարագի արարողության ընթացքում եպիսկոպոսական ձեռնադրությունը և օծումը տեղի կունենա վաղը:

Այս տարի Եպիսկոպոսության աստիճան կշնորհվի Արգենտինայի և Չիլիի հայոց թեմի առաջնորդ Տ. Առեն վարդապետ Շահենյանին, Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր վարդապետ Խաչատրյանին, Արթիկի թեմի առաջնորդ Տ. Նարեկ վարդապետ Ավագյանին, Սյունյաց թեմի առաջնորդ Տ. Մակար վարդապետ Հակոբյանին, Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տ. Պարթև վարդապետ Բարսեղյանին և Հունաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Խորեն վարդապետ Առաքելյանին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ