«Երևանի էլեկրատրանսպորտ» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում տրոլեյբուսի վարորդների՝ արդեն շահագործվող, ինչպես նաև առաջիկայում սպասվող նոր տրոլեյբուսները վարելու համար։
«T» կարգի վարորդական իրավունք ստանալու համար ընկերությունը կազմակերպում է մասնագիտական ուսուցում, որի ընթացքում մասնակիցները կվարձատրվեն՝ համաձայն ՀՀ Աշխատանքային օրենսգրքի։
«Մանրամասների համար դիմել «Երևանի էլեկրատրանսպորտ» ՓԲԸ-ը՝ ք. Երևան, Բագրատունյաց 44 կամ զանգահարել 011514992հեռախոսահամարով»,- ասված է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը