16 08 2024

Քրիստոսով ապրող ժողովուրդն անպարտելի է. Կարեն Ջալավյան

Քրիստոսով ապրող ժողովուրդն անպարտելի է. Կարեն Ջալավյան

Երիտասարդաց միությունների անդամներին այսօր՝ օգոստոսի 16-ին, այցելել է Արցախի հերոս, գնդապետ Կարեն Ջալավյանը (Քյոխ), հայտնում են Արագածոտնի թեմից։

 

«Երիտասարդների համար մեծ պատիվ և ուրախություն էր հյուրընկալել հայրենիքի կյանքում անգնահատելի ավանդ ունեցող և նվիրյալ հայի:

Հյուրը երիտասարդներին պատմեց իր դեպի Աստված դառնալու ճանապարհի, իր կյանքում և առավելաբար ծառայության ընթացքում տեղի ունեցած Աստծո հրաշքների, հավատալու և աղոթելու, հայրենիքը սիրելու կարևորության մասին, հավելելով. «Ոչ ոք չի կարող հաղթել հավատքով և աղոթող զինվորին»: Տիար Ջալավյանը պատասխանեց նաև երիտասարդներին հետաքրքրող հարցերին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ