15 08 2024

Ցավալի դեպք է տեղի ունեցել, չի կարելի էս թեմայով հումոր անել․ Ռուստամ Բադասյան



 

Ի՞նչ էր իրականում տեղի ունեցել Զվարթնոց օդանավակայանում Բրազիլիայի քաղաքացու հետ, ինչի՞ հետևանքով էր մահացել։ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ լուրերին, որ Բրազիլիայի քաղաքացու մոտ հայտնաբերված հեղուկը մաքսայինի աշխատողները ստիպել են խմել, որից հետո մահացել է։

«Մի հատ պատկերացնենք, էլի. մաքսային ծառայող, որը մեր հայրենակիցն է, ստիպում է մարդուն թմրանյութ խմի, մի հատ կադրը պատկերացրեք, էլի... Եթե որևէ մեկը ոչ պրոֆեսիոնալ է գործում, պետք է ենթարկվի պատասխանատվության, բայց եղել է հետևյալը. անձը, մեծ հավանականությամբ, տեղափոխել է թմրանյութ: Մեր ռիսկերի համակարգը թիրախավորել է, որ ինքը ենթակա է զննության, զննության ընթացքում դուրս են բերվել շշերը: Քաղաքացին, ենթադրաբար կասկածները ցրելու համար, որոշել է՝ կարող է ապացուցել խմելու տեսքով. իհարկե, դա նորմալ ընթացակարգ չէ»,- ասաց Բադասյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ