10 08 2024

Ամենավտանգալից շրջաններից մեկը այս շրջանն է, և մենք հանդուրժելո՞ւ ենք սա. Բագրատ սրբազան

Ամենավտանգալից շրջաններից մեկը այս շրջանն է, և մենք հանդուրժելո՞ւ ենք սա. Բագրատ սրբազան

Երբ խոսում են ադրբեջանցիների վերադարձից, ապա նշենք, որ Մասիսի ու Վարդենիսի շրջաններն ամենաառարկայական կենտրոններից մեկն են։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 10-ին, Մասիսում իր ելույթի ժամանակ ասաց «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ Սրբազանը:

«1988 թվականին ադրբեջանցիների կողմից Մասիսի շրջանում տեղի ունեցավ զանգվածային թունավորում։ Նույնիսկ մինչև 1988 թվականն այստեղով ոչ ոք չէր կարողանում հանգիստ անցնել, քանի որ ամբողջովին լցված էր ադրբեջանցիներով։ և ոնց ենք ճանապարհել, շատ հանգիստ, տուն, տեղ, բարձ, վերմակ, դրել են մեքենաների մեջ, ասել են՝ գնացեք: Ոմանք էլ լացել են, որ գնացին էս մարդիկ: Հիմա ինչ է ասում Հեյդարի որդին, ասում է, որ Արևմտյան Ադրբեջան 300-400 հազար ադրբեջանցիներով են վերաբնակեցնելու, դուք ի՞նչ եք կարծում, սրանք ասելու են՝ ոչ, ես գրեթե համոզված եմ, որ ներքին համաձայնություն ունեն, նույնիսկ տեղանքների և հասցեների են արդեն բաժանել: Ինչ ասեմ, որ ամենավտանգալից շրջաններից մեկը այս շրջանն է, և մենք հանդուրժելո՞ւ ենք սա»,-ասաց նա:

Բագրատ Սրբազանը նշեց, որ իշխանությունների դիմաց Ադրբեջանը պայման է դրել, որ ճանապարհները կբացվեն միայն այն ժամանակ, երբ Հայաստանը կփոխի Սահմանադրությունը, կընդունի ադրբեջանցիներին, Հայաստանն էլ կանվանեն Արևմտյան Ադրբեջան:  

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ