10 08 2024

Հասկանո՞ւմ եք թմրամիջոցն արդեն ուր է հասել, Եռաբլուր. Բագրատ սրբազան

Հասկանո՞ւմ եք թմրամիջոցն արդեն ուր է հասել, Եռաբլուր. Բագրատ սրբազան

Հասկանո՞ւմ եք թմրամիջոցն արդեն ուր է հասել, Եռաբլուր։ Կարծում եք սրանք տեղյա՞կ չեն, թե ինչ միջոցներով է տարածվում թմրանյութը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 10-ին, Մասիսի Նիզամի գյուղում իր խոսքում ասաց Բագրատ Սրբազանը:

«Գիշերվա կեսին մի հոգի գալիս է, դեմը նստարան կա, նստում է նստարանին, խնկամանը հանում է, խունկը դնում է ածուխի վրա, գրպանից մի հատ տոպրակ է հանում, մեջը խունկ, խունկը վերցնում դնում է էդ ածուխի վրա, տոպրակը թողնում է էդ խնկամանի մեջ եւ գնում է: Առավոտյան 6-ին, ուրիշ մեկն է գալիս, խնկամանը բացում է, իբր թե խունկ է վերցնում, ու տոպրակը վերցնում, գնում է: Ու բռնում են այդ մարդուն, պարզվում է տոպրակի մեջ թմրանյութ է: Ու իրենք տեղյակ չեն սրանից, մեր ամեն մի շնչածից են տեղյակ, սրանից ոնց տեղյակ չեն»,-ասաց  նա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ