09 08 2024

Խոշոր հդրեդ՝ Սյունիքի մարզի Տոլորս գյուղում․ shamshyan.com

Խոշոր հդրեդ՝ Սյունիքի մարզի Տոլորս գյուղում․ shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 9-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 00:25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան խոշորացված համայնքի Տոլորոս գյուղի վերջնամասում գտնվող անասնագոմի մոտ խոտածածկ տարածք է այրվում, որը հնարավոր է հասնի անասնագոմին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայաքրել են անասնագոմի սեփականատեր Վահրամ Գ.-ն և գյուղացիները:

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: Պարզվել է, որ կրակը բռնկվել է նաև անասնագոմում, որն ամբողջությամբ այրվել է: Ներսում այրվել է 2500 հակ անասնակեր, իսկ անասնագոմին կից 1000 հակ, անասնագոմի ներսում ծխահարվել ու անկել է 8 ցուլ և 16 հորթ:

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի մոտակա տներ:

Աղբյուրի փոխանցմամբ՝ հրդեհաշիջման աշխատանքները դեռ շարունակվում են։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ