06 08 2024

Նիկոլ Փաշինյանն ու Վահե Ղազարյանը Չարենցավանում հարսանիքի են մասնակցելու

Նիկոլ Փաշինյանն ու Վահե Ղազարյանը Չարենցավանում հարսանիքի են մասնակցելու

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանը Չարենցավանում այսօր հարսանիքի են մասնակցելու։ Այս մասին NEWS.am-ին պատմեց Չարենցավանում Անձնագրային բաժինը փակելու դեմ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներից Գևորգ Հակոբյանը։

Քաղաքացիներն իրենց բողոքի ակցիան այսօր էլ են պատրաստվում իրականացնել՝ նստացույց հայտարարելով, այդ ամենին զուգահեռ Նիկոլ Փաշինյանն այսօր Չարենցավանում մասնակցելու է ընկերոջ որդու հարսանիքին։

Գևորգ Հակոբյանն ասաց, որ իրենց տեղեկություններով հարսանիքին մասնակցելու է նաև ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանը։

«Այն ռեստորանում, որտեղ որ նախատեսվում է անցկացնել հարսանիքը, մի քանի օր է՝ անվտանգության աշխատակիցները անվտանգության խիստ միջոցառումներ են անցկացնում»,- պատմեց չարենցավանցին։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ